«Ինտերնտետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպության անդամ Վահան Միսակյանը կրկին անգամ այցելեց Ջերմուկի քաղաքային գրադարան: Ծավալվեց ջերմ զրույց հյուրի ու աշխատակիցների միջև, քննարկվեցին գրադարանների արդիականացման նոր ծրագրերի և էլեկտրոնային տարբերակով գրքերը թվայնացնելու մասին հարցեր: «Գրադարանների արդյունավետ աշխատանքն առցանց հարթակում կատարելագործելու ուղիները շատ են, միայն թե յուրաքանչյուր գրադարան պետք է աշխատի իրեն հասանելի ծրագրով»,- նշեց Վահան Միսակյանը: Նա խոստացավ գրադարանին նվիրել համակարգիչ:
Հանդիպումն ավարտվեց ջերմ մթնոլորտում, հրաժեշտին գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանը հյուրին նվիրեց իր հեղինակային <<Անկատար խոստում>> վիպակների, պատմվածքների և իրապատումների գիրքը:
Մեկնաբանություն